Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը կայունություն չեն ավելացնի տարածաշրջանում. Պեսկով

Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը կայունություն չեն ավելացնի տարածաշրջանում. Պեսկով

«Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու Հյուսիսատլանտյան դաշինքի փորձերը տեսանելի են անզեն աչքով․ դրանք դժվար թե տարածաշրջանում իրավիճակի կայունությունն ու կանխատեսելիությունը ավելացնեն»․ լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կա նաև ըմբռնում, որ, ըստ էության, ՆԱՏՕ-ի փորձերն՝ ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը, հազիվ թե կարող են Կովկասում կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն ավելացնել», - ասել է նա՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Կովկաս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում