ԲՀԿ-ն ինքնաոչնչացել է․ Փաշինյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ինքնաոչնչացել է։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ նիստը:
«Քաղաքական ուժն իմ գնահատմամբ, ինքնաոչնչացել է։ Նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ընտրակաշառք են բաժանել, իսկ ԲՀԿ-ն ընտրակաշաքով է ընտրվել, դա նշանակում է ինքնաոչնչացում: Նրանք այսօր այստեղ չեն, ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ այստեղ չեն, որովհետև չկան այլևս: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռք առնել»,- ասաց կառավարության ղեկավարը։
Փաշինյանի խոսքով՝ այսօր ամենամեծ բարեփոխումը քաղաքական դաշտի բարեփոխումն է:
«Նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել, այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննադատում են, ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն և ամենաշատն իրենց քննադատությունից ենք մենք նեղվում»,- նշեց նա։
Կարծիքներ