Մի լրագրող գոնե հարցներ՝ ի վերջո «Հայր մեր»-ը սովորե՞ց. Հովհաննիսյանը՝ Քոչարյանի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել:
«Մի լրագրող գոնե հարցներ՝ ի վերջո «Հայր մեր»-ը սովորե՞ց»,- գրել է նա՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին:
Նշենք՝ Հովհաննիսյանը հիշեցրել է 90-ականների հայտնի տեսանյութը, որում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարց է ուղղում Ռոբերտ Քոչարյանին՝ ««Հայր մեր»-ը գիտե՞ս»:
«Էդ հարցը ինձ մի տվեք»,- պատասխանել էր Քոչարյանը:
«Որ ասում եմ՝ հայ չես, չես հավատում»,- նշել էր Տեր-Պետրոսյանը:
Ի պատասխան՝ Քոչարյանը եզրափակել էր. «Ալբանացի եմ»:
Կարծիքներ