Բայդենը կարող է հրաժարվել նոր միջուկային զենքի ստեղծումից. CNN
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը դիտարկում է նոր միջուկային զենքի ստեղծումից հրաժարվելու հնարավորությունը, այդ թվում՝ W93 մարտագլխիկի, հաղորդում է CNN-ը:
«Բայդենն ուսումնասիրում է երկրի միջուկային արդիականացման ծրագիրը կրճատելու (ֆինանսավորումը) նպատակահարմարությունը»,- ասել են քաղաքական գործչի թիմի անանուն ներկայացուցիչները:
Եթե Բայդենը սկսի կրճատել միջուկային սպառազինությունը, ապա դա կդառնա իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի քաղաքականության հերքումը, որը ձգտում էր ամրապնդել ԱՄՆ-ի միջուկային սպառազինությունը:
Կարծիքներ