Անգլիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած պաշտպանական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները

Անգլիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած պաշտպանական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ Անգլիայի կողմից Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության արտադրանքների մատակարարման հարցում կիրառված սահմանափակումները վերացվել են:

Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական «Haberler» լրատվական կայքին հայտնել է, որ նախօրեին Դեմիրը և նրա գլխավորած պատվիրակությունը մեկնել էին Անգլիա բրիտանական պաշտպանական արդյունաբերական ընկերությունների, այդ թվում «BAE Systems» և «Rolls-Royce»-ի ներկայացուցիչների հետ բանակցելու համար:

Ըստ թուրքական մամուլի՝ սահմանափակումների վերացումը կապված է Անկարայի՝ Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը դեմ դիրքորոշմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում