Լեհաստանի վարչապետը Վիեշգրադյան խմբին խորհրդակցության է հրավիրել «ռուսական թեմայով»
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Վիշեգրադյան խմբի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) կառավարությունների ղեկավաներին հրատապ խորհրդակցության է հրավիրել «ռուսական խնդրով»: Այս մասին ասվում է Լեհաստանի կառավարության ինֆորմացիոն կենտրոնի հաղորդագրության մեջ: Նրանք պետք է շփվեն վիդեոկապի միջոցով:
«Հանդիպման նպատակը ՌԴ-ի կողմից գործողությունների սրացման ֆոնին իրավիճակի քննարկումն է, նաև վերջին շրջանում չեխ-ռուսական հարաբերությունները»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ