Էրդողանը ստորագրել է երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնելու հրամանագիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ նախագահական ընտրություններին։ Պետության ղեկավարի հիմնական հակառակորդը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Կիլիչդարօղլուն է։
Փետրվարի 6-ին Թուրքիայի որոշ շրջաններում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ընտրությունների անցկացումն այս տարի կասկածի տակ էր դրվել, սակայն երկրի իշխանությունները հայտարարեցին, որ համընդհանուր ընտրությունները, այնուամենայնիվ, տեղի կունենան։
Կարծիքներ