Եգիպտացի միլիարդատերը Էրդողանին մեղադրել է Մերձավոր Արեւելքում «շատ մեծ անկարգություն» ստեղծելու մեջ

Եգիպտացի միլիարդատերը Էրդողանին մեղադրել է Մերձավոր Արեւելքում «շատ մեծ անկարգություն» ստեղծելու մեջ

Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավիրիսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է Մերձավոր Արեւելքում «շատ մեծ անկարգություն» ստեղծելու մեջ:

«Էրդողանը ցանկանում է դառնալ տարածաշրջանի նոր օսմանյան կայսրը: Նա ներխուժել է Սիրիա, Լիբիա, Իրաք, իսկ այժմ նաեւ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ»,-ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում:

Սավիրիսն ասել է, որ Էրդողանը Մերձավոր Արեւելքում «շատ մեծ անկարգություն» է ստեղծել: Նա նշել է, որ նման իրավիճակ է նաեւ Միջերկրական ծովում, որտեղ Էրդողանը փորձում է գողանալ հունական նավթն ու գազը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «գործնականում անհետացել է» տարածաշրջանից, այն դեպքում, երբ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը ներգրավվում են լոկալ կոնֆլիկտներում: «Դա վատ է Մերձավոր Արեւելքի համար»,-ասել է նա:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում