Բայդենն ընդունել է Նավալնիի այրուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է օրերս բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրուն։
«Այսօր ես հանդիպեցի Յուլիա և Դաշա Նավալնիներին:
Ալեքսեյի խիզախության ժառանգությունը կապրի Յուլիայի և Դաշայի, ինչպես նաև Ռուսաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար պայքարող անթիվ մարդկանց մեջ»,– գրել է Բայդենը X-ի իր էջում։
Կարծիքներ