ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վերընտրվել Է ՄՕԿ-ի Էթիկայի հանձնաժողովի ղեկավար
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վերընտրվել Է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Դա տեղի Է ունեցել ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանի ժամանակ, որը հուլիսի 20-ին տեղի Է ունենում Տոկիոյում:
Պան Գի Մունի թեկնածությունը պաշտպանել Է ՄՕԿ-ի 71 անդամներից 70-ը: «Ցանկանում եմ ձեզ անկեղծ շնորհակալություն հայտնել եւս չորս տարով վերընտրման համար: Ինձ համար պատիվ Է եւ արտոնություն աշխատելն այդ պաշտոնում»,- ասել Է Պան Գի Մունը: Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցրել Է 2007 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ