Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ը X-ի իր էջում հայտարարություն է հրապարակել, որում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ:
«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը, որը դրսևորվեց նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված գործողություններում։ Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։
Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքն ու կանխել հետագա անցանկալի զարգացումները»,- գրված է հայտարարությունում։
Կարծիքներ