Պերուի հարավում սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ
Պերուի հարավում գտնվող Արեկիպա դեպարտամենտում սողանքների հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է տեղական RPP ռադիոկայանը :
Հաղորդվում է, որ առնվազն 20 մարդ վիրավորվել է: Սողանքների պատճառը Միսկի քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղն էր։ Տարերքը ավերել է մոտ 200 բնակելի շենք։ Աղետից տուժել է մոտ 2000 ընտանիք, և դեպքի վայրում արդեն աշխատում են փրկարարական խմբերը։
Հաղորդվում է, որ տարածքում սողանքների պատճառով արգելափակվել են տասնյակ մեքենաներ:
Կարծիքներ