Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի
Երեքշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած խոշոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի։
Այս մասին թուրքական հեռուստատեսությամբ հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը։
«Մահացածների ցուցակում նշված է 2921 մարդ, տուժել է մեր 15834 քաղաքացի»,- ասաց նա։
Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր երկրաշարժի հետեւանքով 2379 զոհերի, 14483 վիրավորների եւ 7840 ավերված շինությունների մասին։
Կարծիքներ