ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարևորել են խոսքի ազատության նկատմամբ հարգանքը

ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Քննարկվել են անդրազգային հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու հնարավորությունները։
Դեսպանը կարևորեց խոսքի ազատության նկատմամբ հարգանքը և առաջ քաշեց եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործը։ Նա նաև անդրադարձավ դատական անկախության ու անձեռնմխելիության պահպանման կարևորությանը։
Կարծիքներ