Հարավային Կորեայի նախագահը ԱՄՆ-ում հանդիպում կունենա Բայդենի, Հարիսի եւ Փելոսիի հետ
Հարավային Կորեայի (ՀԿ) նախագահ Մուն Չժե Ինը այս շաբաթ հնգօրյա ուղեւորություն կկատարի ԱՄՆ, որի ընթացքում հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ:
Երկու ղեկավարների գագաթնաժողովը կկայանա (տեղական ժամանակով) մայիսի 21-ին, Սպիտակ տանը: «Բարձր մակարդակով բանակցություններից անմիջապես հետո (երկու ղեկավարները) պլանավորվում են անցկացնել համատեղ մամուլի ասուլիս»,-հաղորդել Է ՀԿ-ի նախագահի վարչակազմի՝ հասարակայնության հետ կապերի գծով ավագ քարտուղար Չոն Ման Հոն: Նա նշել Է, որ Հարավային Կորեայի նախագահը պլանավորում Է ԱՄՆ-ի մայրաքաղաք ուղեւորվել մայիսի 19-ի ցերեկը: Մայիսի 20-ի առավոտյան նա մտադիր Է այցելել Առլինգթոնի ազգային գերեզմանատուն: Օրվա երկրորդ կեսին Մուն Չժե Ինը կայցելի Կապիտոլիումի բլուր, որտեղ հանդիպում կունենա Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Հաջորդ օրը ՀԿ-ի նախագահը կհանդիպի ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, որից հետո տեղի կունենան նրա բանակցությունները Ջո Բայդենի հետ:
Հարավային Կորեայի նախագահը պետք Է Սեուլ վերադառնա մայիսի 23-ի երեկոյան: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, գագաթնաժողովի ընթացքում Մուն Չժե Ինը եւ Բայդենը կհաստատեն երկու երկրների դաշինքի հաստատունությունը եւ կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի միջուկազերծումը: Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ ակնկալում Է ԿԺԴՀ-ի շուտափույթ արձագանքը Հյուսիսի եւ Հարավի միջեւ, ինչպես նաեւ Փհենյանի ու Վաշինգտոնի միջեւ դադարեցված խաղաղ գործընթացի վերսկսման վերաբերյալ առաջարկությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ