Ֆրանսիան դատի է տալիս Apple-ին` պայմանագրային վիրավորական պայմանների համար
Ֆրանսիան դատի է տալիս Apple-ին` պայմանագրային վիրավորական պայմանների մեղադրանքով՝ մշակողների եւ ստարտափների համար, ովքեր ցանկանում են վաճառել իրենց ծրագրերը App Store-ում, Reuters-ին ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության սպառողների հետ կապված խարդախությունների վերահսկողության ծառայության ներկայացուցիչը:
Դատական հայցը ներկայացվել է ֆինանսների նախարար Բրունո Լե Մերի հրամանով՝ եռամյա հետաքննության արդյունքում:
Դատարանի փաստաթղթի համաձայն, որին ծանոթացել է Reuters-ը, գործին է միացել France Digitale-ը` Ֆրանսիայի ստարտափների առաջատար լոբբին:
Գործը կքննվի Փարիզի տնտեսական դատարանում՝ սեպտեմբերի 17-ին:
Կարծիքներ