Նախկին հանցավոր ռեժիմի ամոթալի էջերից է 2004թվականի ապրիլ 12-ը. Ն. Բաղդասարյան
Նախկին հանցավոր ռեժիմի ամոթալի էջերից է 2004թվականի ապրիլ 12-ը։ Սա ըստ էության երկրի ու ժողովրդի դեմ գործած ոճրագործությունների նախերգանքն էր՝ մարտի 1-ի նախաբանը։ Ցավոք, երիտասարդ սերունդը չի հիշի այն խայտառակությունները, որոնք կերտվել են այդ ժամանակահատվածում։
2003 թ նախագահական ընտրությունների վիճարկման մասով Սահմանադրական դատարանը կայացրեց լղոզված որոշում՝ մերժելով ընդդիմության պահանջը, առաջարկեց մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե: Դա իհարկե օրվա իշխանություններին ձեռնտու չէր, եւ որոշումն այդպես էլ ի կատար չածվեց ։
Մեկ տարվա ընթացքում ընդդիմադիրների շարժումը համախմբել էր շատերին եւ ապրիլի 12-ին Ազատության հրապարակի ցուցարարները խաղաղ քայլերթով շարժվեցին Բաղրամյան պողոտա։
Այո՛, այսօր մեր իշխանության օրոք զարմանալի կթվա, թե ինչպես կարելի է զենք կամ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, որոնք իրացնում էին իրենց սահմանադրական իրավունքը։ Բայց իրականությունն այլ էր 2004 թվականին, երբ քաղաքական իշխանության ձեռամբ եւ ուղղորդմամբ ջրցան մեքենաներով, ռետինե մահակներով և հարվածներով թիրախավորեցին սեփական ժողովրդին։
Ապրիլի 12-ին խաղաղ ցույցի մասնակիցները, քաղհասարակության ներկայացուցիչներն ու լրագրողները դաժանաբար ծեծի ենթարկվեցին։ Ցավով արձանագրենք, որ մինչ օրս որևէ կազմակերպիչ կամ իրականացնող պատասխանատվության չի ենթարկվել։
Կարծիքներ