Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 38 181 պատվաստում

Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 38 181 պատվաստում

Նոյեմբերի 18-ի դրությամբ Արագածոտնի մարզում 18 տարեկանից բարձր անձանց շրջանում կատարվել է 38 181 պատվաստում, որից 37 519 կատարվել են բուժհաստատություններում, իսկ 662-ը՝ շարժական պատվաստումային խմբերի կողմից: Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից: 

 

Շարժական պատվաստումային գործընթացն իրականացվում է Աշտարակի, Ապարանի, Թալինի բժշկական կենտրոնների և Ծաղկահովիտի առողջության կենտրոնի մասնագետների կողմից՝ Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի վերահսկողությամբ և ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի Արագածոտն մասնաճյուղի հետ համատեղ:

 

Կորոնավիրուսային համավարակի դեմ բոլոր պատվաստումներն իրականացվում են անվճար հիմունքներով. պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում