Թուրք ընդդիմադիր նախկին պատգամավորը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու համար

Թուրք ընդդիմադիր նախկին պատգամավորը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին պատգամավոր Զեյնեփ Աքաթլըն «Հանրապետության նախագահին վիրավորելու» համար դատապարտվել է 11 ամսվա ազատազրկման: Ավելի ուշ դատարանը որոշել է հետաձգել պատժի կիրառումը, փոխանցում է ermenihaber-ը։
Նախկին պատգամավորը, սակայն, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հակադարձելով, որ իր գրառումները քննադատություն են եղել՝ ուղղված իշխանությանը:

Աթաքլըն պնդել է, որ իր քննադատական գրառումները արել է ի պաշտոնե՝ պատգամավոր և մարդու իրավունքների գծով կուսակցության փոխնախագահ եղած ժամանակ:

Նշենք, որ Թուրքիայում հազարավոր մարդիկ դատապարտվել և շարունակում են դատապարտվել տարբեր տեսակի պատիժների Էրդողանին վիրավորելու համար: Քաղաքական ազդեցիկ գործիչների վրա, հատկապես ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա այդ դատավարությունները միլիոնավոր լիրաների փոխհատուցումներ են արժեցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում