Իրանը կհրապարակի երկրի նախագահի թեկնածուների վերջնական ցանկը մայիսի 26-27-ին
Իրանի ներքին գործերի նախարարը կհայտնի առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցանկը մայիսի 26-27-ին, հաղորդում է Mehr-ը:
Ընտրական շտաբի մամուլի քարտուղարի խոսքով՝ Իրանի նախագահական ընտրություններում մասնակցելու համար կամավորների գրանցումը կմեկնարկի մայիսի 11-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 15-ը:
Գրանցման գործընթացը տեղի կունենա երկրի ընտրական շտաբում, որը գտնվում է Թեհրանում՝ ՆԳՆ շենքում:
Մայիսի 26-27-ին ՆԳ նախարարությունը կհրապարակի որակավորված թեկնածուների անունները:
Այնուհետեւ թեկնածուներին կթույլատրվի սկսել նախընտրական արշավը եւ անցկացնել այն մինչեւ հունիսի 17-ը:
Ենթադրվում է, որ թեկնածուները կլինեն քաղաքական եւ կրոնական գործիչներ, որոնք համապատասխանում են չորս չափորոշիչներին՝ իրանյան ծագում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիություն, ողջամտություն եւ ղեկավար պարտականություններ ստանձնելու ունակություն, ինչպես նաեւ Իսլամական Հանարպետության պաշտոնական կրոնի եւ հավատքի դավանանք:
Ընտրությունները կանցկացվեն հունիսի 18-ին:
Կարծիքներ