Թույլ չտանք հասնել համաճարակի կարմիր գծերին. Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահին կա 1300 սովորական և 170 վերակենդանացման բաժանմունքում մահճակալ, որոնց 30 տոկոսը ազատ է: «Մենք ասում էինք, որ ամենաբարձր թիվը հուլիսի վեցի շրջաններում էր և ամենացածր թիվը եղել է սեպտեմբերի 11-ին, որից հետո թիվը աճում է՝ պայմանավորված շարժունակության մեծացմամբ և նաև համաճարակային կանոնների պահման կարգապահությամբ»,-ասաց նա և նշեց, որ կորոնովիրուս հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակներում պետք է շարունակենք կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավարություն, լվանալ ձեռքերը և թույլ չտալ հասնել համաճարակի կարմիր գծերին:
Նախարարը նկատեց, որ կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում....
Մանրամասները` տեսանյութում.
Կարծիքներ