Ստեփանակերտի և շրջանների բնակավայրերի միջև վերականգնվել են կանոնավոր ուղևորափոխադրումները
Ստեփանակերտի և Արցախի շրջանների բնակավայրերի միջև կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնվել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ստեփանակերտի Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ շահագործման բաժնի պետ Շահեն Գասպարյանը: Նրա խոսքով առայժմ ուղևորների եռուզեռն ավտոկայանում անհամեմատելի է նախապատերազմյան աշխուժության հետ: Այդ ամենով հանդերձ ուղևորափոխադրող երթուղայինները կազմ-պատրաստ սպասում են շրջանների բնակավայրեր մեկնողներին:
«Վերականգնվել են ինչպես միջպետական այնպես էլ միջհանրապետական կանոնավոր ուղևորափոխադրումները: Մասնավորապես միջպետական երթուղին, ամենօրյա ժամանակացույցով և ըստ անհրաժեշտության սպասարկում է 3-4 միկրոավտոբուս: Ստեփանակերտից դեպի Երևան ուղեվարձը 4500 դրամ է ,իսկ Երևան-Ստեփանակերտ առայժմ անվճար»,-մանրամասնեց Գասպարյանը: Անդրադառնալով միջհանրապետական երթուղիների վերականգնմանն ու կանոնավոր ուղևորափոխադրումներին, Ստեփանակերտի ավտոկայանի պատասխանատուն տեղեկացրեց, որ միջհանրապետականը կանոնավոր ուղևորափոխադրումները մեկնարկել են դեկտեմբերի 1-ից:
Կարծիքներ