Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել Ռուսաստանի հետ երկխոսել Բելառուսում տիրող իրավիճակի շուրջ
Եվրամիությունը պետք է երկխոսություն վարի Ռուսաստանի հետ Բելառուսում քաղաքական իրավիճակը կարգավորելու շուրջ: Մայիսի 24-ին նման կոչ է արել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեմենտ Բոնը:
«Մենք պետք է շարունակենք քննարկումները Ռուսաստանի հետ, որպեսզի գտնենք քաղաքական երկխոսություն, որպեսզի պարոն Լուկաշենկոն հնարավորինս շուտ հեռանա, որպեսզի Բելառուսը՝ Եվրոպայի վերջին բռնապետությունն անցնի ժողովրդավարության»,- ասել է նա ֆրանսիական BFM հեռուստաալիքի եթերում:
Բոնը հավելել է նաև, որ չի բացառում Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ԵՄ ինքնաթիռների համար Բելառուսի օդային տարածքի փակումը: Նա ասել է, որ Ֆրանսիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները ԵՄ քաղաքացիների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:
Նրա խոսքերով՝ ԵՄ երկրների ղեկավարները երկուշաբթի օրը Բրյուսելում կքննարկեն Մինսկի դեմ միջոցներ: Բոնը կոչ է արել խստացնել պատժամիջոցները Բելառուսի դեմ:
Կարծիքներ