Գողթանիկ բնակավայրի «Ջանի» կոչվող տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Օգոստոսի 10-ին, ժամը 05։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ կան ծխացող օջախներ։
Դեպքի վայրում աշխատում են ինը փրկարար ծառայող։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի «Ջանի» կոչվող տարածքում այրվում է անտառածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ճանապարհի դժվար անցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները հրդեհի օջախին մոտենալու համար ճանապարհը շարունակել են ոտքով։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին: Այրվել է 4 հա բուսածածկ տարածք:
Հրդեհաշիջմանը մասնակցել են 15 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի անտառտնտեսության մասնաճյուղի 6 աշխատակից:
Ժամը 23:31-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են․ տեղում հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:
Կարծիքներ