Ի՞նչ պետք է անեինք, որ ասեին ուժեղ իշխանություն ենք. «Նիկոլ պրիվետ» ասողին սպանեի՞նք. վարչապետ
Տնտեսական վիճակից մինչև արտահերթ ընտրություններ. վարչապետը շարունակում է մարզային այցելությունները. այսօր Վայոց Ձորում էր: Հարձակում Հայաստանի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա՝ հայտարարել է Փաշինյանը, հիշեցրել՝ մեր երկրի անվտանգության հիմքը հայ-ռուսական ռազմավարական ու ռազմաքաղաքական դաշինքն է:
Վարչապետը պատասխանել է նաև այսօրվա իշխանության թույլ լինելու մասին քննադատությանը:
Նիկոլ Փաշինյան - Մեր իշխանությունն ի՞նչ պետք է աներ, որ ասեին ուժեղ իշխանություն է: պիտի գնդակահարեի՞նք երկրի քաղաքական էլիտային կամ պիտի մեկն ասեր՝ «պրիվետ, Նիկոլ», տանեինք ծեծելով զուգարանում սպանեինք, որ ասեին՝ տեսեք, այս ինչ ուժեղ իշխանություն է:
Կարծիքներ