Թալիբները կոչ են արել Ռուսաստանին օգնել ՄԱԿ-ի պատժամիջոցների հանման հարցում

Թալիբները կոչ են արել Ռուսաստանին օգնել ՄԱԿ-ի պատժամիջոցների հանման հարցում

Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ ՄԱԿ-ի և Աֆղանստանի միջև՝ պատժամիջոցային ճնշումը նվազեցնելու հարցում, ինչպես նաև օժանդակել երկրի վերականգնմանը։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության հարցերով փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը։

Նրա խոսքով՝ Աֆղանստանի նոր կառավարությունը Քաբուլի համար շոշափելի դրական արդյունքներ է ակնկալում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստերից։

Մուջահիդը նաև նշել է, որ «Թալիբան» շարժումը դեռևս պատասխան չի ստացել ՄԱԿ-ից՝ Սուհեյլ Շահինին կազմակերպությունում Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ։

Մուջահիդի խոսքով՝ ԱՖղանստանի նոր կառավարությունը ցանկանում է այց կատարել Մոսկվա․ թալիբները ցանկանում են Ռուսաստանի հետ ունենալ բարձր մակարդակի ամուր հարաբերություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում