Ռուս խաղաղապահների միջոցով Հայաստանին և Ադրբեջանին են փոխանցվել ավելի քան 1900 զոհվածների մարմիններ․Մուրադով

Ռուս խաղաղապահների միջոցով Հայաստանին և Ադրբեջանին են փոխանցվել ավելի քան 1900 զոհվածների մարմիններ․Մուրադով

Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից զոհվածների ավելի քան 1900 մարմիններ են վերադարձվել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

«Խաղաղապահների միջոցով զոհվածների ավելի քան 1960 դիակները վերադարձվել են Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին: Մինչ օրս մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- ասել է Մուրադովը։

Նա նաեւ նշել, որ երկու կողմերից 100-ից ավելի զինվորներ ազատվել են գերությունից եւ վերադարձել հայրենիք։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում