Մենք ՊՍԺ-ում ունենք արդեն աշխարհի 4 լավագույն խաղացողներից 3-ին. Լյուդովիկ Ժյուլի

Մենք ՊՍԺ-ում ունենք արդեն աշխարհի 4 լավագույն խաղացողներից 3-ին. Լյուդովիկ Ժյուլի

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Լյուդովիկ Ժյուլին մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ ֆրանսիական ակումբ տեղափոխվելու տեղեկությունը:

«Մենք ՊՍԺ-ում ունեինք աշխարհի 4 լավագույն խաղացողներից 2-ին, իսկ այժմ ունենք երրորդին: Հասկանո՞ւմ եք, որ Նեյմարը, Մեսսին և Մբապեն միասին կխաղան Լիգա 1-ում: Հնչում է ցնցող: Սա կազդի ոչ միայն Փարիզի, այլև ամբողջ Ֆրանսիայի վրա: Բոլորը կխոսեն միայն Մեսսիի մասին և կգնան մարզադաշտ` նրա խաղը դիտելու: Սա մեծ օգուտ կբերի մեր առաջնությանը», – մեջբերում է Ժյուլիին Le Parisien-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում