Օմիկրոնի պատճառով Ռուսաստանը փակել է մուտքն աֆրիկյան 9 երկրներից և Հոնկոնգից

Օմիկրոնի պատճառով Ռուսաստանը փակել է մուտքն աֆրիկյան 9 երկրներից և Հոնկոնգից

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որը լիովին արգելում է մուտքը Ռուսաստան աֆրիկյան 9 երկրներից և Հոնկոնգից՝ կորոնավիրուսի տարածման, ինչպես նաև Օմիկրոն շտամի հայտնվելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն։

Խոսքը մասնավորապես վերաբերում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են՝ Բոտսվանան, Լեսոտոն, Զիմբաբվեն, Մադագասկարը, Մոզամբիկը, Նամիբիան, Տանզանիան, Էսվանտինին, Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Նոյեմբերի 28-ից Ռուսաստանում արդեն գործում են այդ երկրների քաղաքացիների համար ՌԴ մուտքի սահմանափակումներ, սակայն այն ժամանակ բացառություններ են արվել դիվանագիտական անձնագրեր և ծառայողական վիզա ունեցողների, և այլ կատեգորիաների քաղաքացիների համար։ Նոր հրամանագրում նշվում է, որ գոյություն ունեցող նախկին սահմանափակումներն այլևս չեն գործի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում