Շոյգուն պարգևներ է հանձնել Ուկրաինայում հատուկ գործողություններում աչքի ընկած անձանց (տեսանյութ)
Ռուսաստանի Հերոսի աստղ, Արիության շքանշան և 10 «Խիզախության համար» մեդալ. ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն Պ.Վ.Մանդրիկի անվան կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պետական պարգևներ է հանձնել ռուս զինվորականներին, որոնք աչքի են ընկել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում։
Կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես է նախարարը բարձր պարգևներ հանձնում ենթասպա Եկատերինա Իվանովային և լեյտենանտ Մարիա Միրոշնիչենկոյին, որոնք ազգայնականների կրակի տակ վիրավոր զինվորների և սպաների փրկության ժամանակ բեկորային վնասվածքներ են ստացել:
Նա նաև «Խիզախության համար» մեդալներ է հանձնել ենթասպա Արսալան Մունկուևին և սերժանտ Իգոր Մետելսկուն. նրանք համարձակորեն և վճռական կերպով մարտեր են մղել ուկրաինացի ազգայնականների դեմ։
«Դուք չեք հիասթափեցրել ո՛չ ձեր ծնողներին, ո՛չ ձեր հայրերին, ո՛չ ձեր ազգին, ո՛չ բանակին»,-ասել է Շոյգուն՝ դիմելով զինծառայողներին:
Կարծիքներ