Լոնդոնում ավելի քան հարյուր մարդ է բերման ենթարկվել վարչապետի նստավայրում տեղի ունեցած անկարգություններից հետո
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան հարյուր մարդու, ովքեր չորեքշաբթի անկարգություններ են կազմակերպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նստավայրի դարպասների մոտ։
«Ավելի քան հարյուր մարդ կալանավորվել է օրենքի խախտման համար, այդ թվում՝ բռնի անկարգությունների, շտապ օգնության ծառայությունների վրա հարձակման և բողոքի ակցիաների խախտումների համար», - ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ X (նախկին Twitter): Մետրոպոլիտենի ոստիկանության տվյալներով՝ մի քանի իրավապահներ թեթև վնասվածքներ են ստացել։
Կարծիքներ