Անցկացվել են 2020-2040թթ․ համար մշակված տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության նախագծի երկօրյա քննարկումներ
Մայիսի 30-31-ը Երևանում անցկացվեցին Ասիական զարգացման բանկի աջակցությամբ 2020-2040թթ․ համար մշակված տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության նախագծի երկօրյա քննարկումներ՝ ՀՀ պետական շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ։
Քննարկումները կազմակերպել էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Ասիական զարգացման բանկը, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։
2018 թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ սկիզբ է դրվել մի ծրագիր, որը նպատակաուղղված է մշակել 2020-2040 թթ․ համար տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարությունը:
Այս երկօրյա աշխատանքային քննարկումների նպատակը պատասխանատու պետական մարմինների հետ մշակված ռազմավարության հիմնական արդյունքներով կիսվելն էր, ինչպես նաև լսելու առաջարկություններ և դիտողություններ:
Կարծիքներ