Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի Առողջության ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրենի hետ

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի Առողջության ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրենի hետ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եռօրյա այցի շրջանակում հանդիպել է Լիտվայի Առողջության ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրենի և աշխատակազմի հետ:

 ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է իրենց աշխատանքները, այն ծառայությունների փաթեթը, որը գործում է, ինչպես նաև գնումների իրականացման մեխանիզմը և մոնիտորինգի ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում