Brend նավթի գինը 2020 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 66 դոլարը
Brend նավթի գինն անցյալ տարվա հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել Է բարելի դիմաց 66 դոլարը:
Սակարկությունների ընթացքում հյուսիսծովյան խառնուրդի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքը ICE լոնդոնյան սակարանում հասել Է բարելի դիմաց 66,02 դոլար: Երեւանի ժամանակով 07:48-ի տվալներով այն վաճառվում Է բարելի դիմաց 65,25 դոլարի մակարդակում: WTI մակնիշի նավթն արժե բարելի դիմաց 62,52 դոլար:
Փետրվարին ածխաջրածնի գներն անընդմեջ բարձրացել են ընդհուպ մինչեւ ամսի 10-ը: Հաջորդ օրը գնանշումները նվազել են, բայց արդեն մինչեւ 12-ի երեկոյան կրկին անցել են պլյուսի: Վառելանյութը թանկանում Է ОПЕК+ի՝ փետրվար-մարտին արդյունահանումը միագումար օրական 1,425 միլիոն բարելով նվազեցնելու պայմանավորվածությունից հետո:
Նաեւ շուկան պահանջարկի աճ Է ակնկալում՝ հույս ունենալով, որ տնտեսությունը կվերականգնվի եւ պատվաստումներ անցկացվեն: Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ավելի վաղ կանխատեսել Էր, որ այս տարի նավթի գինը կտատանվի բարելի դիմար 45-60 դոլարի ընդգրկույթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ