Հադրութի ուղղությունից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Հադրութի ուղղությունից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․   Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ՝ փետրվրի 5-ին հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրա ինքնությունը: Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: 2020 թվականի Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում