Տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երրորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երրորդ նիստը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրել է նախորդ նիստի արդյունքներով կատարված աշխատանքները: Նախանշվել են 5 ուղղություններ՝ Արհեստական բանականություն, Ռոբոտատեխնիկա, ավիատիեզերական տեխնոլոգիաներ, Միկրոէլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, Քվանտային տեխնոլոգիաներ, Բիոտեխնոլոգիա, կյանքի գիտություն: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ են գործիքներ նախանշված ուղղություններով ռազմավարական ծրագրերի կազմման և պետական ընթացակարգերին համապատասխանեցման մեխանիզմ ունենալու համար: Ըստ այդմ՝ աշխատանքային խմբի կողմից կազմվել և շրջանառության է դրվել Նորարարության հայկական հիմնադրամի հայեցակարգը:
Նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի կանոնադրական նպատակները, ինչպես նաև գործառույթներն ու կառավարման կարգը: Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կառավարման խորհրդի՝ պետություն-մասնավոր համամասնությանն ու ձևաչափին, հիմնադրամի աշխատանքին և հաշվետվության մեխանիզմներին: Ներկայացված հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է հիմնադրամի աշխատանքի արդյունավետ կազմակերպումը և այդ համատեքստում ընդգծել շահագրգիռ կողմերի ինտենսիվ համագործակցության անհրաժեշտությունը:
Կարծիքներ