Վան Ին Բլինկենի հետ հանդիպմանը պահանջել է չեղարկել ԱՄՆ պատժամիջոցները
Չինաստանի արտգործնախարար Վան Ին Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպմանը ամերիկյան իշխանություններից պահանջել է չեղարկել Չինաստանի դեմ միակողմանի պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։
«Վան Ին ԱՄՆ-ից պահանջել է չեղարկել անօրինական միակողմանի պատժամիջոցները չինական ձեռնարկությունների և անհատների նկատմամբ և չվնասել ՉԺՀ-ի օրինական իրավունքներին ու շահերին զարգացման ոլորտում»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Կարծիքներ