Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ և հրավիրել է նրան այս ամառ այցելել Վաշինգտոն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես այստեղ եմ եկել (ճեպազրույցի) օվալաձև աշխատասենյակից, որտեղ նախագահ Բայդենը հեռախոսով զրուցում է Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ»,-ասել է Սալիվանը:

Նրա խոսքով` Բայդենն իր ուկրաինացի գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է, որ ԱՄՆ–ն սատարում է  Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

«Նա նաև ասել է, որ այս ամառ Սպիտակ տանը սպասում է նրան (Զելենսկիին)` Եվրոպա ուղևորությունից վերադառնալուց հետո»,-հավելել է Սալիվանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում