Բայդենը համընդհանուր գագաթնաժողով կանցկացնի կորոնավիրուսային համավարակը հաղթահարելու միտումով

Բայդենը համընդհանուր գագաթնաժողով կանցկացնի կորոնավիրուսային համավարակը հաղթահարելու միտումով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պլանավորում է անցկացնել իր տեսակի մեջ առաջին գլոբալ կորոնավիրուսային գագաթնաժողովը, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին:

Միջոցառումը կանցկացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՝ առցանց ձևաչափով և կանդրադառնա COVID-19 համավարակի դադարեցման և ապագա համաճարակներին նախապատրաստվելու խնդիրներին: Այս քայլը՝ միջազգային հանրությանը համախմբելու և պատվաստանյութերի բաշխման և հանրային առողջապահական ռեսուրսների նկատմամբ պարտավորությունների ուժեղացման միտում ունի։

Ըստ աղբյուրի, որոշման պատճառ է դարձել կորոնավիրուսի նոր՝ «Դելտա» շտամի արագ տարածումը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում