ԱՄՆ պետպարտքը հասել է թույլատրելիի վերին սահմանին
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ երկրի պետական պարտքը հատել է Կոնգրեսի սահմանած չափն ու առաջարկել՝ սահմանաչափը կրկին բարձրացնել։ Այս մասին գրում է РИА Новости-ին։
ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելեն նամակով դիմել է Կոնգրեսին՝ նշելով, որ ֆինանսների նախարարությունը սկսել է «արտակարգ» միջոցառումներ կիրառել` պետական պարտքի օրենսդրորեն հաստատված նոր սահմանափակման բացակայության պայմաններում:
Նախարարի խոսքով, արտակարգ միջոցառումների ժամանակահատվածում կարող է խորանալ անորոշ վիճակը, ինչը կապված է կորոնավիրուսային համաճարակի՝ տնտեսական վրա բացասական ազդեցության հետ։ «Ամենայն հարգանքով՝ Կոնգրեսին կոչ եմ անում պաշտպանել ԱՄՆ ֆինանսական շահերն ու հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել»,- ասվում է նամակում:
Կարծիքներ