Ուժի մեջ է մտել ԱՄԷ, Ֆրանսիա և հինգ այլ երկրներ իսրայելցիների այցելությունների արգելքը
Երկուշաբթի ուժի մեջ է մտել իսրայելցիների՝ Իռլանդիա, Իսպանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Շվեդիա և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) այցելությունների արգելքը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Մինչ այս Առողջապահության նախարարության ցուցակում արդեն ընդգրկվել էին աֆրիկյան 50 երկրներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիան և Դանիան, և նախարարության հանձնաժողովն արգելեց իսրայելցիներին այցելել նաև Իտալիա, ԱՄՆ, Բելգիա, Գերմանիա, Հունգարիա, Մարոկկո, Պորտուգալիա, Կանադա, Շվեյցարիա և Թուրքիա, նշել է մամուլի ծառայությունը։
Բոլոր նրանք, ովքեր Իսրայել են վերադառնում կարմիր համարվող երկրներից, ներառյալ երրորդ դեղաչափով պատվաստվածները, պետք է մեկուսացվեն հյուրանոցներում կարանտինի համար։ Իսրայելցիների համար Առողջապահության նախարարության ցուցակից երկրներ այցելությունները հնարավոր են միայն բացառիկ դեպքերում՝ հանձնաժողովի թույլտվություն ստանալուց հետո։
Օմիկրոնի շտամի տարածման պատճառով Իսրայելը նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի 29-ը փակ է օտարերկրացիների համար՝ այդ ժամկետը երկարացնելու հնարավորությամբ։
Կարծիքներ