20 տարում առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդությունը բուժող դեղամիջոցին
20 տարում առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդությունը բուժող դեղամիջոցին։ Այն վաճառքի կհանվի առևտրային Aduhelm անվանմամբ։
Դեղամիջոցի մշակումն ուղեկցվել է դրա արդյունավետության շուրջ վեճերով։ Որոշ մասնագետների կարծիքով՝ դեղամիջոցի առավելությունները հազիվ թե գերակշռեն կողմնակի լուրջ ազդեցությունների ռիսկին։ Միևնույն ժամանակ, իշխանությունների որոշումը մեծ նշանակություն ունի Ալցհեյմեր ունեցող մարդկանց համար, քանի որ սա առաջին դեղամիջոցն է՝ ուղղված հիվանդության զարգացումը դանդաղեցնելուն։
Կարծիքներ