Ալեն Սիմոնյանը և Նիլս Ուշակովսը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանը և Նիլս Ուշակովսը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով նրանց Հայաստանի խորհրդարանում` Ալեն Սիմոնյանը կարևորել է նմանատիպ շփումները` հատկապես Հայաստան-ԵՄ զարգացող հարաբերությունների ֆոնին:

Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ այստեղ են` աջակցելու Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին:

Հայաստան-ԵՄ հարաբերություններին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող օրակարգային թեմաներից բացի զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում