Եգիպտոսում Instagram-ի շնորհիվ ձերբակալվել են խմբակային բռնաբարությանը մասնակցած տղամարդիկ
Եգիպտոսի իշխանությունները կարգադրել են ձերբակալել մի խումբ տղամարդկանց, որոնք մեղադրվում են Կահիրեի հյուրանոցում խմբակային բռնաբարության մեջ:
2014-ի միջադեպը, որին մասնակցել էին ազդեցիկ ընտանիքներից վեց տղամարդիկ, տարակուսանք էր առաջացրել այն բանից հետո, երբ նրանք հայտնաբերվել էին հուլիսին Instagram-ի ավելի քան 180 000 հետեւորդ ունեցող էջում:
Գործը հարուցվել է, երբ Instagram-ի նույն հաշիվը բացահայտել է հարուստ ընտանիքից ուսանողին, որը մեղադրվում է մի քանի կանանց բռնաբարության եւ շանտաժի ենթարկելու մեջ: Նա հետագայում ձերբակալվել է:
Այս երկու դեպքերի հրապարակայնությունը հարյուրավոր կանանց դրդել է ինտերնետում տարածել սեռական ոտնձգությունների եւ բռնության դեպքեր, իսկ կանանց իրավապաշտպանները հույս ունեն, որ սա շրջադարձային պահ է Եգիպտոսի համար՝ սեռական հանցագործություններին լուրջ վերաբերվելու առումով:
Դատախազները գործի քննությունը սկսվել է օգոստոսին՝ այն բանից հետո, երբ մի քանի անձինք դեպքի մասին հայտարարություններ էին արել երեկույթից հետո հինգաստղանի հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի մասին, որից հետո հարցաքննվել էին տուժողը եւ մի շարք վկաներ։
Instagram-ի հաշիվը, որը բացահայտում է երկու դեպքերը, փակվել է այն բանից հետո, երբ նրա ադմինիստրատորները բազմիցս սպառնալիքներ են ստացել, սակայն հետագայում կրկին ակտիվացվել է:
Կարծիքներ