Դուք անհարմար չե՞ք զգում այս նախագիծն այստեղ քննարկելու համար. Անի Սամսոնյանը՝ Սուրեն Գրիգորյանին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը քննարկելիս ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իշխանություններին հարցրեց, թե արդյոք անհրամար չեն զգում,ո ր խորհրդարանում նման նախագիծ է քննարկվում:
«Երբ խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժերին տրվում է լրացուցիչ լծակ, Դուք առիթը բաց չեք թողնում խոսելու այն մասին, որ նոր իշխանությունը համագործակցող է ու նոր պարլամենտական մշակույթ եք բերում: Իսկ այս բերված նախագիծը հետընթաց է մինչ հիմա Ձեր կողմից արված հայտարարություններից»,-դիմելով նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին ասաց Անի Սամսոնյանը:
Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ իրեն անհրամար չի զգում և ասաց, որ շատ անլուրջ է խորհրդարանական մշակույթի առումով հետընթացի մասին խոսելը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարծիքներ