ՌԴ խաղաղապահները շարունակում են ԼՂ-ում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ իրականացնել
![ՌԴ խաղաղապահները շարունակում են ԼՂ-ում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ իրականացնել](https://freenews.am/uploads/images/image_750x_619b4ded945ad.jpg)
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրականացնել իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկել կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Դիտորդական կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով: ՌԴ խաղաղապահներն ապահովում են անցակետերով ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննման են ենթարկվում բոլոր տրանսպորտային միջոցները»:- Ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը:
Ընթացիկ իրավիճակը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով:
Ծառայության ընթացքում խաղաղապահ զորակազմի ռուսաստանցի զինծառայողները հանդերձված են «Ռատնիկ» համազգեստով: Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով:
Կարծիքներ