Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Նարեկացու արձանի առջև
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Արփիի հետ շրջել է Վատիկանի թանգարաններում:
Նրանք Վատիկանի պարտեզում ծաղիկներ են խոնարհել «Տիեզերական եկեղեցու վարդապետ» բարձրագույն տիտղոսի արժանացած Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի առաջ:
Մինչ այդ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։
Կարծիքներ