Սիրայի Իդլիբում շարունակում ենք պատասխանը տալ ծանր զինտեխնիկայով. Էրդողան

Սիրայի Իդլիբում շարունակում ենք պատասխանը տալ ծանր զինտեխնիկայով. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի Իդլիբում իրավիճակը չպետք է թողնել ինքնահոսի։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը շեշտել է, թե  իրենք Սիրիայում զիջումների չեն գնալու եւ զգայուն հատվածներում ռզամական օպերացիաները շարունակվում են։

Էրդողանի խոսքով՝ Իդլիբում չի կարելի իրավիճակը թողնել ինքնահոսի, եւ Թուրքիան շարունակում է պատասխանը տալ ծանր զինտեխնիկայով։ «Չգիտենք, թե Սիրիայի իշխանությունների վերաբերմունքը ինչպիսին է Իդլիբի հարցում, բայց ինչ պետք է, մենք անելու ենք»,–ասել է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում