Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը չեն կարողանում հայտարարի գալ վարչապետի թեկնածուի շուրջ

Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը չեն կարողանում հայտարարի գալ վարչապետի թեկնածուի շուրջ

Երեկ հանրահավաքին Վազգեն Գալստանյանը հայտարարեց, որ իրենք գնալու են խորհրդարանական իմպիչմենտի ճանապարհով, այսինքն՝ խորհրդարանի մեկ երրորդը (36) պետք է վարչապետին անվստահություն հայտնի և նոր վարչապետի թեկնածու ներկայացնելու նախագիծ ներկայացնի ԱԺ-ին։Այս մասին հայտնում է Civic.am-ը:

Բնական է, որ նախագիծը պիտի ներկայացնեն Քոչարյանի ու Սարգսյանի խմբակցությունները համատեղ ու ևս մի պատգամավոր պիտի միանա նրանց։

Արդեն քանի օր է, ինչ Քոչարյանի ու Սարգսյանի թիմերը իրար «փոր են թափում» և չեն կարողանում կոնսենսուսի գալ, թե ո՞ւմ պիտի առաջադրել, թե ո՞վ պիտի դառնա Քոչարյան-Սարգսյան սիմիոզի մարմնավորումը, թե ո՞վ պիտի հավասարաչափ ձեռնտու լինի երկուսին էլ, ո՞վ պիտի սպասարկի երկու կլանների բիզնես շահերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում