Ադրբեջանը, Ուկրաինայում ՌԴ-ի թուլությունից օգտվելով, այս պահին փորձում է շանտաժով խնդիրներ լուծել հայկական ճակատում. Սամվել Բաբայան

Ադրբեջանը, Ուկրաինայում ՌԴ-ի թուլությունից օգտվելով, այս պահին փորձում է շանտաժով խնդիրներ լուծել հայկական ճակատում. Սամվել Բաբայան

Ադրբեջանը, Ուկրաինայում ՌԴ-ի թուլությունից օգտվելով, այս պահին փորձում է շանտաժով խնդիրներ լուծել այստեղ: Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը` մեկնաբանելով վերջին շրջանում ադրբեջանական ակտիվ ապատեղեկատվությունը «հայկական կողմի զինադադար խախտելու» մասին, ինչպես նաև այսօր գիշերը Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացրած սադրանքը Արցախի սահմանամերձ գյուղերի նկատմամբ:

Այս մասին գրում է MediaNews-ը։

«Ես չգիտեմ, թե ինչու են մերոնք անընդհատ հերքում թշնամու ապատեղեկատվությունը, որովհետեւ հերքելով ոչ մի հարց չի լուծվելու: Թշնամին` նորից եմ կրկնում շանտաժի միջոցով փորձում էսկալացիայի գնալ: Մենք պետք է գիտակցենք սա, եւ մեր ռազմական գերատեսչությունը, եթե այդպիսին կա ընդհանրապես, պետք է պատրաստ լինի ցանկացած ոտնձգության: Ես չեմ կարծում, որ նրանք շատ կխորարան, բայց զգոնությունը ցանկացած պահի պետք է պահել»,- նշեց ԱՀ ԲՊ նախկին հրամանատարը:

Ըստ նրա` ադրբեջանական սադրանքները հնարավոր են տարբեր ուղղություններով` եւ Արցախի ճակատում` ցույց տալով, որ Ռուասաստանի վրա հույս դնել պետք չէ, չի բացառվում նաեև հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տարբեր մանր սադրանքների գնան: «Կրկնում եմ թշնամին ապատեղեկատվության միջոցով գնում է շանտաժի, իբրև թե մենք ենք գնում իրավիճակի լարման, իրենք էլ պարտադրված պատասխանում են: Նրանք այս պահին օգտագործում են ճիշտ նույն մարտավարությունը, որը մենք ենք օգտագործել առաջին պատերազմի ժամանակ: Այն է` իրենց հրետանին աշխատում էր, իսկ մենք ազատագրում էինք տարածքներ, կրակի լռեցման մարտավարությամբ: Հիմա նույն մարտավարությունը թշնամին փորձում է օգտագործել մեր դեմ»,- նկատեց Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում